«Ով որ Արցախը տվել է, նա էլ պետք է վերադարձնի։ Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցելով»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը վերանայվի, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որովհետեւ ՀԱՊԿ-ի հետ կապված արդեն սառեցված են հարաբերությունները, եւ մենք արդեն կորցրել ենք Արցախը։ Եթե այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ իրենք նորից Արցախը վերադարձնեն, դա ուրիշ հարց»։
Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Էդ ո՞վ է ասել, որ մի նախագահն է, որ չի ճանաչել Արցախը Արդբեջանի կազմում։ Բոլորն էլ ճանաչել են»։
Մանրամասները՝ տեսնայութում՝
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ