Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու են մեծածավալ թուրք-ադրբեջանական զորավարժություններ։
Այդ զորավարժությունները թեև պլանային են, բայց ունեն երկու առանձնահատկություն.
- վարժանքները պետք է օգնեն մշակել հատուկ ձմեռային (ցրտաշունչ) և դժվարմատչելի պայմաններում մարտական գործողությունները
- ադրբեջանցիները մանսակցում են 404-րդ հատուկ նշանակության ջոկատի բրիգադով, ինչպես նաև նույն Նախիջևանի 215-րդ բրիգադի զինվորական անձնակազմով։
Կարծում եմ՝ հեշտ կռահելի է, թե ինչ է պլանավորում մարզել և ինչ նպատակով, Թուրքիա-Ադրբեջան երկյակը։
Կարդացեք նաև
2020 թ. հետո Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ոչ մի իրական ու մեծածավալ զորավարժություն չեն իրականացրել։ Ոչ մի հատ։
Երբ նորից ունենք ազգային կառավարություն, անվտանգության հարցերը ու զորավարժությունների անցկացումը պետք է լինեն առաջնային գործ։
Տեսանյութում՝ զորավարժությունների համար Թուրքիա ժամանող ադրբեջանցի զինվորների անցումը Նախիջևան-Թուրքիա անցակետի «Կարոտի կամրջով»։