«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես ԲԴԽ անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ եւ իր թեկնածությունից հրաժարվեց»,- ԱԺ նստաշրջանում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Պարոն Սիրունյանը դա հիմնավորեց այն հանգամանքով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության մեջ գույքային, հողի հետ կապված հարցեր կային, որոնք նաեւ ԱԺ-ում քննարկման առարկա դարձան։ Եվ հիմնվելով սրա վրա՝ պարոն Սիրունյանն իր թեկնածությունը հետ է կանչել»,- հավելեց Կոնջորյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ-ում պետք է անցկացվի ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրությունը։ Հայկ Կոնջորյանն ասաց, որ քվեարկությունը օրենքի համաձայն պետք է տեղի ունենա, սակայն ՔՊ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ