Հունվարի 21-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Սենատի նախագահ Վալերի դը Բուի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության գործընկերության ձեռքբերումները և այդ գործընթացներում խոհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը։
Զրուցակցի խնդրանքով դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն/ Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչություն