Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանն ասել է. «Ես որոշել եմ կամովին իմ թեկնածությունը հանել. պետք է խնդրեմ ԱԺ-ն չքվեարկի»:
Civic.am-ի հետ ճեպազրույցում նա ասել է, որ քննարկումների արդյունքում է որոշել հանել իր թեկնածությունը. «Երկու պատճառ եմ տեսնում։ Եղան քննարկումներ 2 գույքային հարցի շուրջ՝ հողամասի և ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված: Եվ ես գտնում եմ, որ այդ չվերացված, չփարատված կասկածների պայմաններում, դատավոր նշանակելը կոռեկտ չի և դա վնասելու է մեր դատարանի իմիջին և դատավորի կարգավիճակին։ Այդ ամենով հանդերձ, դա կարող է վնասաբեր լինել նաև մեր կուսակցության իմիջին և այդ պայմաններում գտնում եմ, որ իմ նշանակումը հնարավոր չէ։ Ես հանում եմ իմ թեկնածությունը և եթե այսպիսի կարգ կա, պետք է խնդրեմ, որ ԱԺ-ն չքվեարկի»։