«Ջերմուկ» խմած և թունավորված վլադիկավկազցի 65-ամյա գործարարի մահվան գործը կասեցվել է, ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիա-ն, «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրաթ Խիկմատուլինը։ Գործը հարուցվել էր «անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրություն, որը հանգեցրել է մարդու մահվան» հոդվածով:
«Ջերմուկ գրուպ» ԲԲԸ-ի դեմ հայց են ներկայացրել նաև մահացածի այրին և դուստրը. Վլադիկավկազի դատարանն այն թողել է անփոփոխ։ Ըստ դիմումատուների՝ 2024 թվականի փետրվարի 11-ի առավոտյան Օլեգ Գուսովը Վլադիկավկազի «Ֆարն» շուկայի տաղավարից գնել է 12 շիշ հանքային ջուր: Մոտ մեկ ժամ անց՝ տանը, տղամարդը բացել է շշերից մեկը, մի կում խմել, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է:
Փաստաբանի խոսքով՝ քննչական մարմինը Հայաստան հարցումներ է ուղարկել դեռ անցյալ տարվա մայիսին, սակայն պատասխան չի ստացել։
Ավելի վաղ «Ջերմուկ գրուպ»-ը հայտարարել էր՝ բազմաթիվ ստուգումները ցույց են տվել, որ մեղադրանքի հիմք չկա։