Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդելները կան, արդյունավետությունն առկա է, ինչը գործազուրկին հնարավորություն կտա մտնել աշխատաշուկա եւ տնտեսապես կայուն լինել. Ռուբեն Սարգսյան. «Հրապարակ»

Հունվար 22,2025 11:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անապահովության գնահատման նոր համակարգը, որը նախ փորձարկելու են Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, էապես տարբերվում է մինչ օրս եղածներից։ Այդ նպաստները ստանալու իրավունք կունենան այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվով ամսական եկամտի չափը պարենային զամբյուղից, այսինքն՝ 34 հազար 581 դրամից ցածր է։ Աշխատունակ անձը նպաստ կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե տեղավորվի աշխատանքի։ Նրա` նպաստ ստանալու դիմումը դիտարկվելու է որպես աշխատանքի ընդունվելու հայտ: Այս պահանջի հետ կապված՝ մի քանի հարց ուղղեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին, որը համակարգում է աշխատանքի տեղավորման, զբաղվածության ծրագրերը եւ նմանատիպ այլ հարցեր։

– Նախարարությունը քաղաքացուն աշխատանք է առաջարկելու, բայց եթե քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չցանկանա ընդունել այդ առաջարկը, ի՞նչ է լինելու, քանի՞ առաջարկ պետք է անի նախարարությունը։

– Խոսքը ոչ միայն ուղիղ աշխատանք առաջարկելու մասին է։ Կանխատեսում ենք, որ կլինեն մարդիկ, որոնք միանգամից չեն կարողանալու մուտք գործել աշխատաշուկա, քանի որ, ասենք, ցածր մրցունակություն ունեն, այլ տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Այդ իսկ պատճառով մի քանի մոդել կա։ Առաջինն ուղիղ ուղղորդելու ճանապարհով է, երբ որ մարդը պատրաստ է, ցանկություն է հայտնում՝ առկա թափուր հաստիքները զբաղեցնելու, որոնք մենք իրեն ներկայացնում ենք։ Երկրորդ սցենարը, երբ որ սկզբից գնահատվում են քաղաքացու կարողությունները, առաջարկվում է որեւէ ծրագրով սկսել մուտք գործել աշխատաշուկա։ Այս պահի դրությամբ կա երկու ծրագիր, որոնից մեկը միտված է մարդուն մրցունակ դարձնելու, ուսուցում, պրակտիկա բաղադրիչներով։ Այսինքն՝ մոտեցումը հետեւյալն է․ տվյալների համադրության արդյունքում նաեւ գործատուն պետք է ցանկանա աշխատողին հետագայում աշխատանքի ընդունել։ Որոշակի գիտելիքների պակաս լինելու դեպքում գործատուն առաջարկում է անցնել ուսուցում, այն գիտելիքները ստանալ, որոնք գործատուն է նախընտրում, որից հետո անպայման քաղաքացուն աշխատանքի է վերցնելու տվյալ գործատուն։ Երկրորդ սցենարը, երբ որ մարդիկ ունեն գիտելիք, բայց պրակտիկ հմտությունների պատճառով չեն կարողանում աշխատանքի ընդունվել։ Այս դեպքում քաղաքացին պրակտիկա է անցնում, պայմանով, որ դրանից հետո անպայման նույն գործատուի մոտ սկսելու է աշխատել։ Մյուս գործիքը վարձատրվող հասարակական աշխատանքներն են։ Ըստ էության, պրակտիկայի եւ ուսուցման մոդելը մենք արդեն որպես ծրագիր իրականացնում ենք պատերազմի մասնակից եւ պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածների համար։ Նմանատիպ ծրագիր իրականացնում ենք նաեւ Արցախից բռնի տեղահանվածների համար: Այսինքն, մոդելները կան, մշակված են, արդյունավետությունն առկա է, ինչը հնարավորություն կտա անմիջապես մտնել աշխատաշուկա եւ տնտեսապես կայուն լինել։ Հետագայում արդեն առանձին կքննարկվի՝ ինքը շարունակո՞ւմ է աջակցություն ստանալ, աջակցության տեսակները։ Բոլոր դեպքերում, մենք հստակ փորձից ելնելով, եւ ուսումնասիրությունները դա են ցույց տալիս, որ մարդիկ դիմում են որեւէ աջակցության՝ մի քանի պատճառներով, որոնցից մեկը ցածր մրցունակությունն է, աշխատանք չգտնելը, էս պարագայում պետությունը երաշխիքներ է ապահովում։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031