Շվեյցարիայի Խորհրդարանի վերին պալատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին, Ազգային Խորհրդի ստորին պալատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց այս բանաձևը։
Դրանից հետո ստորին պալատը կողմ քվեարկեց այդ նախագծին։ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 6 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված այս բանաձևը անցնելու է արդեն վերջնական փուլ։ Վերջին էտապում կանտոնալ խորհուրդը կքվեարկի։
Դրական արդյունքի դեպքում բանաձևը օրենքի ուժ կստանա և դաշնային խորհուրդը (գործադիրը) պարտավորվում է արդեն անկախ իր կամքից և դիրքորոշումից զբաղվել համաժողովի կազմակերպմամբ։
Կարդացեք նաև