Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Հունվար 21,2025 22:45

Բաքվում սկսվել է «ցուցադրական» դատավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների և նրանց մի քանի հայրենակիցների նկատմամբ, որոնք գերեվարվել էին 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրավելու ադրբեջանական «բլիցկրիգի» ընթացքում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում արված հայտարարության մեջ նշել է ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Սա անձնական վրեժխնդրություն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որը ոչ մի դեպքում ունակ չէ զերծ մնալու դրանից։ 1987 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլի 22-ը բացված 1389 քրեական գործով «պատերազմական» հանցագործությունների մեջ մեղադրվողների մեջ հայտնվել են իմ ընկերները՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Եվ մյուսները, այդ թվում՝ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից՝ կիսելու համար Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։

Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը, իսկ դա ավելի քան 100 հազար մարդ է, կանայք, ծերեր և երեխաներ, լքել են իրենց տները, եկեղեցիներն ու նախնիների գերեզմանները և փախել Հայաստան Ադրբեջանում դրախտային կյանքի հեռանկարներից։ Ղարաբաղից հայերի ելքը Հայաստան 24 ժամ հեռարձակվել է թուրքական հեռուստաալիքներով և տեսանելի է եղել տիեզերքից։ Եվ դատելով նրանից, թե ինչ է կատարվում այսօր Բաքվում, փախստականները միանգամայն իրավացի էին։ Սա 21-րդ դարի խայտառակություն է, որը կրկնում է, թեկուզ փոքր և ոչ այնքան արյունալի մասշտաբներով, 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ հաշվեհարդարի սարսափները։

Լեռնային Ղարաբաղի հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ով դավադրության արդյունքում ազատվել է նրանցից։ Այն ամբողջ ընթացքում, երբ գերեվարված Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները հառաչում էին Բաքվի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չտվեց նրանց ազատելու համար։

Ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղի եւ նրա առաջնորդների ողբերգության հետ կապված պատմության ստվերն ընկնում է նաեւ մեզ վրա՝ Ռուսաստանում, որը խաբվել է իր խաղաղապահ գործողությամբ Ինչից էլ այսօր օգտվում է պարոն Փաշինյանը։ Ամոթ։

«Ներկայումս ռուս-հայկական «Լազարևսկի ակումբի» խորհուրդը պատրաստում է մեր հայտարարությունը Բաքվի դատավարության վերաբերյալ»,- ընդգծել է Կոնստանտին Զատուլինը։

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031