Երևան քաղաքում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց:
Հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում նախորդող շաբաթվա (հունվարի 8-15) համեմատությամբ փոշու միջին շաբաթական կոնցենտրացիան նվազել է 1.3 անգամ:
Հոկտեմբեր ամսվա վերջին օրերից սկսած Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) փոշու կոնցենտրացիան մշտապես գերազանցել է ՍԹԿ-ն, սակայն հունվարի 19-ին և 20-ին փոշու կոնցենտրացիայի գերազանցում չի դիտվել:
Փոշու կոնցենտրացիայի ՍԹԿ-ից գերազանցում դիտվել է միայն Նոր Նորք վարչական շրջանում հունվարի 19-ին՝ 1.2 և 20-ին՝ 1.1 անգամ, ինչը համարվում է անբարենպաստ։
Կարդացեք նաև
Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում փոշու կոնցենտրացիայի գերազանցումներ չեն դիտվել:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ