Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը հայտնի կդառնան շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց չեմպիոնների անունները

Հունվար 21,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում վաղը կավարտվեն բարձրագույն խմբի Հայաստանի տղամարդկանց 85-րդ եւ կանանց 80-րդ առաջնությունները:

Aravot.am-ը զրուցել է գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանի հետ:

  -Մասնակցության առումով ինչպե՞ս կգնահատեք երկու առաջնությունների մակարդակը:

-Երկու առաջնություններն էլ հոբելյանական են եւ անցկացվում են 10-ական մասնակիցներով: Ըստ կանոնադրության, Հայաստանի չեմպիոն հռչակվող շախմատիստները մեկ տարով կհամալրեն տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները, այսինքն, կզբաղեցնեն մեկական թափուր տեղերը եւ մեկ տարի հանդես կգան ընտրանիների կազմում:

Ցավոք, երկու առաջնություններում էլ բացակայում են մեր ուժեղագույնները: Ճիշտ է, թե տղամարդկանց, թե կանանց ազգային հավաքականի հիմնական անդամները սովորաբար այստեղ չեն մասնակցում, որովհետեւ երկրի առաջնությունները, ըստ էության, հավաքականների համար ընտրական բնույթ են կրում, եւ նրանք չեն ուզում խանգարել պայքարին, սակայն մենք ունենք նաեւ կարգով ավելի բարձր այլ շախմատիստներ, որոնք այս օրերին կամ Հայաստանում չեն, կամ զբաղված են իրենց համար ոչ պակաս կարեւոր գործերով:

     -Այս առաջնություններում գրոսմայստերական կամ միջազգային վարպետի նորմաներ սահմանվա՞ծ են:

-Տղամարդկանց առաջնությունում՝ այո, երկուսն էլ կան եւ դրանց հավակնում են երիտասարդները՝ Արթուր Դավթյանը, Բենիկ Աղասարովը, Սարգիս Սարգսյանը, որոնց անցած իրենց ճանաչելի են դարձրել: Իսկ թե  ով, ինչի կհասնի, հայտնի կդառնա միայն մրցաշարի ավարտից հետո: Ցավոք, նույնը չեմ կարող ասել կանանց առաջնության մասին, որտեղ այս անգամ մասնակիցների կազմն այնքան էլ ուժեղ չէ:

    

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031