Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց ասում են՝ գնա փողերդ հայտարարագրի, որ դրանից էլ հարկ քերենք», «Հարկ թաքցնելը պետությունից գողություն է»․ բանավեճ՝ ԱԺ-ում

Հունվար 21,2025 20:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս տարի բյուջեի եկամուտների հավաքագրումներն ավելի վատ վիճակում են լինելու, հետեւաբար, բյուջեն լցնելու խնդիր ունեն մարդիկ։ Դրա համար է, որ ավելացել է գույքահարկը, տրանսպորտի գինը, ավելացել են նոտարների, փաստաբանների հարկերը, ավելացել է շրջանառության հարկը։ Եվ սա մեկ նպատակ ունի՝ լցնել բյուջեն։ Բայց պարզվում է՝ սա էլ հերիք չէ, հիմա մարդկանց յուրաքանչյուրին ասում են՝ գնա հայտարարագրի, որ մենք հասկանանք՝ ձեր վերջին կոպեկը որտեղ է, որ դրանից էլ կարողանանք հարկ քերել»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա նշեց՝ ուսուցիչը 100 հազար դրամ է ստանում, եւ նրան պարտադրում են, որ հայտարարագիր ներկայացնի, ուսուցի՞չն է կոռուպցիոն գործընթացներում ներգրավված անձը։

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Գրիգորյանին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ «Այսինքն՝ թափանցիկության մեջ վատ բան կա՞։ Այդ որ փողը թաքցնում են օլիգարխի նկարի եւ օլիգարխի կերպարի տակ, բա թաքցնելու մասին է խոսքը։ Բայց ձեզ ո՞վ է ասել, որ հարկելու են ուսուցչին, որը ցույց կտա, որ ինքը եկամուտ ունի, ըտենց բան որտեղի՞ց է հայտնվել։ Գիտեք՝ ով է վախենում հայտարարագիր ներկայացնելուց, ով որ թաքցնելու բան ունի։ Իսկ պետությունից թաքցնելն ինչն է նշանակում, նշանակում է պետությունից գողություն իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031