Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խառնվել են իրար, մեկը առավոտ-գիշերով գնացել մետրո է նստում, էն մյուսը 150.000 $ լեքսուսից գրառումներ է գրում. Հայկ Մարության

Հունվար 21,2025 19:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Առավոտից  պետական մեքենան անցել է գրոհի, քանի որ մեր իշխանությունները շատ են սիրում ուսումնասիրել, տեսնել, թե սոցցանցերում ով, ինչքան դիտում ունի, ով, ինչքան հավանում ունի: Նստել են, ուսումնասիրել են, տեսել, որ այս երկու օրվա ընթացքում իմ էջում տեղադրել եմ երկու տեսահոլովակ՝ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտի վերաբերյալ:

Հաշվել են, որ միայն իմ էջերում այս հոլովակները երկու օրվա ընթացքում 3 միլիոնից ավելի դիտում ունի:

Հասկացել են, որ այս ամեն ինչը լուրջ է, ժողովուրդը լուրջ է տրամադրված, պայքարելու են, բոյկոտելու են: Մի խառնվել են իրար, մեկը առավոտ-գիշերով գնացել  մետրո է նստում, էն մյուսը 150.000 $ լեքսուսից գրառումներ է գրում: Էն մյուսը կառավարական դաչաներից 200,000 դոլարանոց BMW-ով գնում է  Ազգային ժողով, ճեպազրույցի ժամանակ, ասում է՝ էս ինչ լավ է, որ թանկանում է: Մի հատ էլ ԿԳԲ-ն է խառվել իրար, թերթերից մեկով սուտ տեղեկություն է տարածում, թե իբր ով որ նստի 100 դրամ տա, անցնի, 50.000 դրամ տուգանք է ստանալու:

Ժողովուրդ ջան, վստահեցնում եմ ձեզ, որ 50.000 տուգանք գոյություն չունի:  100 տոկոսանոց սուտ է, որ ԿԳԲ-ն է տարածում: Ինչու են անում, որովհետեւ խառնվել են իրար, որովհետեւ զգում են, որ ժողովուրդը միահամուռ ուժերով պայքարելու է, զգում են, որ սխալ են անում»,- այսօր ուղիղ եթերով այս մասին հայտնել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031