Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտարարագրման ենթակա 60 000 քաղաքացիների նույնիսկ կեսը նախորդ տարի չի ներկայացրել հայտարարագիր, բա որ այդքան լավ բան է դա, ինչո՞ւ մարդիկ չեն անում»․ Թադեւոս Ավետիսյան

Հունվար 21,2025 19:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում անդրադարձավ համընդհանուր հայտարարագրման համակարգի խնդիրներին։

«Նախորդ տարի հայտարարագրման ենթակա շուրջ 60 հազար քաղաքացիների նույնիսկ կեսը չի ներկայացրել հայտարարագիր, որի մասին նորից լուռ են պատասխանատուները։ Բա որ այդքան լավ բան է դա, ինչո՞ւ մարդիկ չեն անում»,- հարցադրում արեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներ ու քաղիրավական պայմանագրերով եկամուտ ստացողները, իսկ հաջորդ տարվանից արդեն ՀՀ բոլոր քաղաքացիները։ «Ի դեպ, այս տարվա սկզբին արդեն պարզ դարձավ, որ ՊԵԿ-ի տեղեկատվական համակարգը պատրաստ չէր ընդունելու այդ հայտարարագրերը։ Եկամուտների տարեկան հայտարարագրումը թափանցիկության ապահովման եւ ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվարկման համակարգը։ Եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի ստվերային եկամուտ, որն արտացոլված չէ եկամտահարկի միասնական անձնավորված համակարգում, ապա նա այդ եկամուտը չի ներառելու նաեւ իր հայտարարագրում։ Անօրինական եկամուտների հայտարարագրումն այսպես թե այնպես շարունակելու է մնալ հարկային մարմինների վերահսկողության ներքո, որի արդյունավետության խնդիրները գնալով աճում են։ Սրանով ըստ էության հավաքագրվում է նույն տեղեկատվություն, որն արդեն իսկ առկա է հարկային մարմնի՝ եկամտահարկի անձնավորված համակարգում»,- ասաց նա։

Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ նման ձեւով ներդրվող եկամուտների հայտարարագրման համակարգը ժամանավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից ոչ լիարժեք ու ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է ավելորդ վարչարարության ու տուգանքի հիմք։

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031