«Արդեն հայտարարությունը եղել է, որ Տավուշում տեղի է ունենալու այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց։ Ադրբեջանից հայտարարել են, որ այդ ամենն իրենց նախաձեռնությամբ է տեղի ունեցել, ինչը մեզ համար խիստ մտահոգիչ է»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ սահմանազատման-սահմանագծման գործընթացը չի սկսվում Ներքին Հանդից, Ջերմուկից ու Գեղարքունիքի մարզից։ «Նպատակն ավելի քան պարզ է։ Ես մտավախությունները փոխանցում եմ մեր հայրենակիցներին, որ հերթական թիրախում Կիրանց-Ոսկեպար ճանապարհն է։ Այդ ճանապարհի 4-5 տեղով հատումները, որ կան, ադրբեջանական կողմն այդ տարածքների նկատմամբ ունի նկրտումներ։ Եվ դրանով է պայմանավորված, որ Բայրամովի գրասենյակը, այն հարցին, թե հայկական 32 բնակավայրերի հետ կապված ի՞նչ նպատակներ ունեն եւ պատրաստվո՞ւմ են այդ 32 բնակավայրերը վերադարձնել Հայաստանին, սեւով սպիտակի վրա գրել է, որ այդպիսի բան գոյություն չունի, եւ հայկական կողմը որեւէ սանտիմետր չի ստանալու։ Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմն իր պահանջների մեջ հետեւողական է, եւ հայկական կողմն անընդհատ գնում է զիջումների»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ