Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, տապալվեց, կործանվեց, էլ ինչ կարող ես ասել, սիրտդ հանգստանա. Գառնիկ Դանիելյանը՝ «Սրբազան պայքարի» մասին

Հունվար 21,2025 18:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այո՛, գործընթացներ կան: Հենց հիմա էլ մեր երկրի  առջեւ կա լուրջ մարտահրավեր՝ կապված սահմանազատման, սահմանագծման հետ: Ըստ իմ տեղեկությունների  եւ հիմնավոր կասկածների՝  այդ սահմանազատման գործընթացը, որ ասում էին Ոսկեպարում ավարտված է, ավարտված չէ: Այստեղ էլ են երեսպաշտություն անում, այստեղ էլ են տեսախցիկներից այն կողմ ուրիշ բան ասում, տեսախցիկների առաջ՝ ուրիշ բան: Էլի հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու Հայաստանի հանրապետությունում Ոսկեպարի հատվածից:  Դրա մասին ասել է Ալիեւը,  ասել է՝ մեր պահանջով տեղի են ունենում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներ: Հիմա «Սրբազան պայքա՞րն» է մեղավոր, թե այս իշխանությունները, որոնք անընդհատ հանձնում են»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսպես պատասխանեց լրագրողի հարցին, թե ինչ կա «Սրբազան պայքարից»:

Պատգամավորը չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե «Սրբազան պայքարը» տապալվեց. «Փնովելով, մարդկանց արած աշխատանքը, վաստակը… մենք մեր առողջության, նյարդերի ու հալածանքների  հաշվին ամեն ինչի գնացել ու գնում ենք:  «Սրբազան պայքարը» շարունակվում է  նույն ձեւաչափով: Լավ, տապալվեց, կործանվեց, էլ ինչ կարող ես ասել, սիրտդ հանգստանա»:

Պատգամավորն ընդունեց, որ ունեն իրենց մեղավորության աստիճանը, որ չեն հաջողել:

«Բայց հարցերը պետք է ուղղվեն իշխանություններին՝ հերթական հայրենահանձնում են ուզում իրականացնել… դա նորմա՞լ է, որ Ջերմուկում, Ներքին Հանդում, Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զորքերը նստած են, փոխանակ սահմանազատումը այդտեղից սկսի, էլի վտանգ կա որ Տավուշից պիտի… այդ հարցերի պատասխանները պետք է տան, թե ինչից է, որ այս տարիների ընթացքում իշխանություններն անընդհատ հանձնման գործընթացի մեջ են: Հիմա էլ Մինսկի խումբն են լուծարում, անընդհատ զիջողի դերում ենք»,- նկատեց Դանիելյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031