Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում լարված մթնոլորտի, գոռգոռոցների մասին

Հունվար 21,2025 18:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սովորական խոսակցություն էր ելույթներից հետո»,- այսպես այսօր ԱԺ նիստերի դահլիճում գոռգոռոցների ու լարված մթնոլորտի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Այդ լարված խոսակցությունը եղել է Դանիելյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հետ:

Ինչ թեմայի շուրջ էր խոսակցությունը՝ հարցին, պարոն Դանիելյանը պատասխանեց՝ բանակի:

«Ես հարց եմ տվել եւ փոխնախարարը եւ կարծում եմ բոլոր այն մարդիկ, որոնք բանակի հետ որեւէ առնչություն ունեն, գիտեն՝ ինչ խնդիր կա՝ համազգեստի, «բատինկաների» եւ ուրիշ էլի խնդիրներ եմ բարձրացրել: Այդ խնդիրները կան: Ես ելույթիս մեջ ասել եմ, որ պատգամավորներ կան, որոնք նախկինում բողոքում էին, որ զրկված են եղել, ասում եմ՝ հիմա էլ կան այդ խնդիրները, ոչ թե ուզեցել եմ ստվեր գցել, այլ այդ խնդիրների լուծմանը միտված ռեալ աշխատանքներ տարվեն» ,- պատմեց Դանիելյանը:

Պատգամավորն ասաց, որ այս թեմայով էլ իշխանական ներկայացուցիչները նախկինների անունն են տվել, բայց ինքը կարծում է, որ այս իշխանությունները իրավունք չունեն անընդհատ 28 տարվա իշխանության եղած մարդկանց մեղադրելով՝ խնդիրները չլուծել. «Եթե դու արդեն 7 տարի եւ ավել իշխանության ես ու անընդհատ մեղադրում ես, լավ, նախկինում ոչ ցանկալի, արգահատելի բաներ եղել են, ես էլ այդ երեւույթների դեմ պայքարել եմ, բայց ինչքա՞ն մեղադրես նախկիններին»:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին, նկատեց, որ բերում են մի մարդու, որը հայհոյախառն խոսույթով է հայտնի, սոցցանցերում ներազգային պառակտում էր մտցնում. «Բերում եք մի մարդու, որն ունի նման խոսույթ, պահվածք ու գործելաոճ, մնացածին ո՞նց եք մեղադրում… Այս մարդիկ չափ ու սահման չունեն: Իմ վրդովմունքը հենց դրա մասին էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031