Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է «Ռադիո 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը

Հունվար 21,2025 17:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման (լիցենզիայի գործողության դադարեցման) վերաբերյալ հարցը:

«ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերությունը (այսուհետ՝ Հեռարձակող) 2025 թվականի հունվարի 05-ի ժամը 21։30։57-ից սկսած դադարեցրել է «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի հեռարձակումը։ Համաձայն  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակում, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման հիմք է։

Հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 17-ի նիստում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության տնօրեն Լիլիթ Թումանյանը բանավոր ներկայացրեց լսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու վերաբերյալ իր պարզաբանումները։ Մասնավորապես, որպես հեռարձակումը դադարեցնելու հիմնական պատճառ ներկայացնելով ֆինանսական վիճակը, որը թույլ չի տալիս «ՌԱԴԻՈ 107 ՖՄ»  ընկերությանը իրականացնել իր գործունեությունը։ Հանձնաժողովը 17․01․2005 թ․ N 1-Ա Որոշումով Ընկերության նկատմամբ կիրառել էր վարչական տույժ՝ կասեցնելով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի  գործողությունը 3 (երեք) օր ժամկետով (կասեցման ժամկետն է՝ 18․01․2025-20․01․2025թթ․)։

Կասեցման ժամկետը լրանալուց հետո, Հանձնաժողովի գումարած նիստի ընթացքում նշվեց, որ Հեռարձակողը 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ չի վերացրել արձանագրված իրավախախտումը, ինչը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի  58-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հիմք է հանդիսանում «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության դադարեցման:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը որոշեց դադարեցնել «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության 2017 թվականի հոկտեմբերի 06-ի N 245 Հեռարձակողի լիցենզիայի գործողությունը:

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031