Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ՀՀ-ին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրերի օկուպացված տարածքները կամ ինչո՞ւ սահմանազատում տեղի չունեցավ Ներքին Հանդում ու Ջերմուկում»

Հունվար 21,2025 17:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել, վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց է»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ 2024 թվականին Տավուշի ուղղությամբ 4 գյուղերի հանձման ժամանակ, պատճառաբանելով գործընթացն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից չսկսելու մոտեցումը, ՀՀ իշխանությունը նշում էր, որ առաջնահերթությունը հիմնված է բնակավայրերի հանգամանքի վրա: Եթե դա էր սկզբունքը, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ փուլում չճշգրտվեցին եւ Հայաստանին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրերի այն օկուպացված տարածքները, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Կամ ինչո՞ւ պրոցեսը զուգահեռ տեղի չունեցավ Ներքին Հանդում, Տեղ գյուղերում, կամ, օրինակ՝ Ջերմուկում: Այն, ինչ սահմանազատման անվան տակ ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պարտադրած զիջում եւ Ադրբեջանի պատկերացումներով իրականացվող հանձնման պրոցես»,- ասաց նա։

Ըստ Աբրահամյանի՝ մեծ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանը սահմանազատման անվան տակ պահանջում ու ստանում է իր համար կարեւոր համարվող հատվածները, իսկ հետագայում՝ իրեն հատուկ ձեւով պրոցեսը տորպեդահարելու է, որի հետեւանքը կլինի այն, որ Ադրբեջանը կստանա այն ինչ պահանջում է, իսկ Հայաստանը կստանա լրացուցիչ հանձնված տարածքներ:

«Իշխանությունն առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ, բարձր տոկոսներով, սակայն մեծ սպառնալիքներով, լավատեսություն է վաճառում մեր հասարակությանը՝ թքած ունենալով երկրի հեռանկարի ու քաղաքացիների անվտանգության վրա»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031