Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թվականի ընթացքում ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 90%-ը

Հունվար 21,2025 16:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սևանա լճի 2024 թվականի տարեկան ջրային հաշվեկշիռը

2024 թվականի ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 680.79 մլն.խոր.մ, որը կազմում է նորմայի 90%-ը (2023 թվականին գետային ներհոսքը կազմել էր նորմայի 66%-ը)։
Լճի մակերևույթի վրա թափված տեղումների քանակը եղել է 579.5 մլն.խոր.մ, որը կազմում է նորմայի 116%-ը։

Գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 1062.3 մլն.խոր.մ, որը կազմում է նորմայի 98%-ը։
2024 թվականի ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը (այդ թվում ջրատարով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 185.146 մլն.խոր.մ, որը 70.690 մլն.խոր.մ-ով ավել է 2023 թվականին Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակից (114.456 մլն.խոր.մ)։
Սևանա լճից բաց թողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131.038 մլն.խոր.մ, որը 97.196 մլն.խոր.մ-ով պակաս է 2023 թվականին լճից բացթողնված ջրի գումարային ծավալից՝ 228.234 մլն.խոր.մ:

Արդյունքում, Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2024 թվականին եղել է դրական, և լճում կուտակվել է 280.3 մլն.խոր.մ ջուր, ինչը համարժեք է լճի մակարդակի 22 սմ-ով բարձրացմանը։

2024 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17 մ, լճի մակերեսը՝ 1275.372 կմ², իսկ լճի ծավալը՝ 37.7563 կմ², իսկ տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ, համապատասխանաբար, 1900.39 մ, 1277.464 կմ² և 38.0366 կմ³։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031