«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի ՊՆ ղեկավար Հասանովը ցամաքային ուժերի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Հանդիպմանը վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը, զորամասերի մարտական պատրաստության աշխատանքները և զինվորական կարգապահության վիճակը։
Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասերի ծառայողական և մարտական գործունեությունը բարելավելու, զգոնությունը բարձրացնելու, հանձնարարված խնդիրների ճշգրիտ և ժամանակին կատարումն ապահովելու ուղղությամբ․․․»։
Կարծում եմ այս խորհրդակցությանը արժե ուշադրություն դարձնել՝ չմոռանալով նաև, որ այս օրերին Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են անցկացվում։