Խորհրդարանի բանաձևը ընդգծում էր ԵՄ գործադիրի կողմից համապարփակ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ալիևի վարչակարգին հետ պահելու իր բռնաճնշումների և անարդարության քաղաքականությունից։ Ընդդիմադիր գործիչների և լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումները և անմարդկային պայմանները, որոնցում կալանավորվում են քաղբանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարները և այլ կեղծ գործերով բանտարկված հայերը, ներկայացնում են Եվրամիության հիմնարար սկզբունքների և արժեքների խախտում։ Սա թեւերեւս բացահայտում է միջազգային հանրության ընկալումն Ադրբեջանի իրավական համակարգի նկատմամբ։
Այդ իմաստով, կեղծ դատավարությունները, որ տեղի են ունենում այս օրերին՝ նույն ընկալմամբ է միջազգային հանրությունը դիտարկում։ Եվրոպայի խորհրդարանականների մեջ կա ընկալում, որ Ադրբեջանում արդար դատավարություններ տեղի չեն ունենում եւ գերիները հնարավորություն չեն ունենում իրենց պաշտպանելու։
Այս ընթացքում մեր հիմնական նպատակն ու առաջնահերթությունն է պատանդառված մեր հայրենակիցների անվերապահ ազատ արձակումը։ Մեր աշխատանքներն ուղղված են նաեւ արցախցիների՝ Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմանն ու Արցախի պատմամշակութային արժեքների պահպանմանը։ Մենք այս երեք կետերը շեշտել ենք մեր բոլոր բանակցություններում եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ եւ այլ մակարդակներում հանդիպումներին։
Կարդացեք նաև
Վերջերս հիմնվել է նաեւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի «Արցախ» խումբը, որի նպատակն է պայքարել արցախցիների իրավունքների եւ Արցախի դատի համար, ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու հայ պատանդների ազատ արձակման հարցին։
Հ․ Շինդյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: