ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տրանսպորտի սակագնի թանկացմանը։
«Ինչի՞ համար է այդ պայքարը, որ տրանսպորտը լինի 100 դրամ, ես զարմանում եմ՝ ինչո՞ւ ընդհանրապես պայքար չեն տանում, որ տրանսպորտը լինի ձրի։ Չի կարող տրանսպորտի գինը հավերժ լինել 100 դրամ։ Այն պայքարը, որը ես իրականացրել եմ, իրականացրել եմ ջարդված գազելների, ծխող վարորդների, իրար մեջ խցկված, առանց օդորակչի հուսահատության գազելների դեմ։ Հիմա այսօր վճարել 100 դրամ ավտոբուսին, որտեղ կա վայ-ֆայ, օդորակիչ, սպիտակ վերնաշապիկով վարորդ․․․»։
Անդրադառնալով հարցին, որ քաղաքացիները դժգոհ են սակագնի թանկացման որոշումից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես համարում եմ, որ դա կեղծ դեմագոգիկ օրակարգ է, նման օրակարգ չկա, չի կարող եւս 3000 տարի տրանսպորտի գինը լինել 100 դրամ։ ՀՀ-ում չկա որեւիցե բան, որ արժե 100 դրամ»։
Ալեն Սիմոնյանը նաեւ սպառնաց․ «Եթե մենք այդ համակարգը չներդնենք, մենք վերադառնալու ենք էն գազելներին, էն որ իրար վրա խցկված գնում էին»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արխիվային լուսանկարը՝ տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու դեմ ցույցերից