ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի համաձայնել հայ լրագրողի դիտարկմանը, որ հաճախ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները տվյալ խնդրի համատեքստում համընկնում են:
Լավրովի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանը որևէ մեկի կողմից չէ, շահագրգռված է երկու երկրների հարաբերությունների կարգավորմամբ:
«Մենք զբաղվում ենք Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցերով՝ ելնելով մեր խորը շահագրգռվածությունից, որ մեր եղբայրական ժողովուրդներն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ։ Ռուսաստանն այս գործընթացին մասնակցում է այնքանով, որքանով այդ մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից. ոչ ավել, ոչ պակաս»,- նշել է նա: