Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում ենք նախադեպ ստեղծել, որ այլևս ընտրովի մարմնի ընդդիմադիր պաշտոնյաները իշխանության կողմից չզրկվեն մանդատներից»․ Գրիգոր Երիցյան

Հունվար 21,2025 15:10

«Մենք այսօր վիճարկում ենք Երևանի ավագանու որոշումը, որը համարում ենք ապօրինի և համոզված ենք, որ դա քաղաքական հետապնդում է և քաղաքական այլախոհներից ազատվելու միջոց»,-Վարչական դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։

Այսօր «Գրիգոր Երիցյանն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի» գործով դատական առաջին նիստը չկայացավ։ Հիշեցնենք՝ Գրիգոր Երիցյանի պահանջն է անվավեր ճանաչել իր՝ որպես Երևանի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման որոշումը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Լրագրողների հետ զրույցում Գրիգոր Երիցյանն ասաց․ «Մենք առաջինը և վերջինը չենք։ Սա այս իշխանությունների գործելաոճն է դարձել։ Փորձում ենք նախադեպ ստեղծել, որ այլևս ընտրովի մարմնի ընդդիմադիր պաշտոնյաները իշխանության կողմից չզրկվեն մանդատներից։ ՀՀ-ում ընտրությունները դառնում են ձևական, քանի որ Հայկ Մարությանն ընտրվել էր ավագանու անդամ, ում հեռացրին, ես ընտրվել եմ ավագանու անդամ, ում հեռացրին, սակայն մեզ ընտրել է ժողովուրդը։ Եվ միայն ժողովրդի ընտրության միջոցով կարող է մեր աշխատանքին գնահատական տրվել»։

Իսկ թե ինչու այսօրվա դատական նիստը չկայացավ, Գրիգոր Երիցյանը պարզաբանեց․ «Այսօրվա նիստը չկայացավ, որովհետև Երևանի ավագանին չէր լիազորել պատասխանող կողմի ներկայացուցչին իրենց շահերը պաշտպանել և կատարել էր սխալ թղթաբանություն։ Հերթական անգրագիտության պատճառով նիստը հետաձգվեց։ Երևանի քաղաքապետն էր լիազորել այսօրվա փաստաբանին, մինչդեռ գործը քաղաքապետարանի դեմ չէ, այլ Երևանի ավագանու դեմ է։ Իրավական անգրագիտություն է բոլոր հարցերում՝ այդ թվում նաև այս հարցում։ Այս հայցը Երևանի ավագանու դեմ է, քանի որ այս որոշումը Երևանի ավագանին է կայացրել և նա էլ պատասխանող կողմ է հանդիսանում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031