ՔՊ-ական պատգամավորները լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել են հարցին, թե որոշում ունե՞ն՝ փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությանը կո՞ղմ են քվեարկելու, թե՞ դեմ։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնին առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Սիրունյանը հայտնի է սոցցանցերում հայհոյախառն բառապաշարով գրառումներով եւ ատելության խոսքի տարածմամբ։ Երեկ խորհրդարանում նրա թեկնածության հարցի քննարկումը ընթացավ թեժ մթնոլորտում։ Այսօր, սակայն, Սիրունյանի ընտրությունը հետաձգվում է։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն ասաց․ «Որոշման մասին դուք կտեղեկանաք, մեր ֆրակցիայի որոշումները մենք միանձնյա կատարում ենք։ Որոշումը կախված է այն քննարկումներից, որոնք այստեղ տեղի են ունեցել։ Շարժվում ենք ընթացակարգերով, քննարկման ժամը եւ քվեարկությունը կախված է այսօրվա օրակարգից»։
ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը եւս հստակ չպատասխանեց հարցին՝ ՔՊ-ն որոշում ունի՞ Սիրունյանի վերաբերյալ, թե՞ ոչ։ «Տեխնիկական հարցերի համար դիմեք Հաշվիչ հանձնախումբ, իսկ մյուս հարցերով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն»,- ասաց նա՝ նշելով, որ քվեարկության վերաբերյալ հարցերի չի տիրապետում։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ