Հուսով եմ, որ մտքերի փոխանակությունը, որն այսօր կայացավ, կնպաստի այն հարցերի լուծմանը, որոնք ծագել են վերջին շրջանում և երբեմն ոչ այնքան ադեկվատ արձագանք են առաջացրել ԶԼՄ- ներում. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՌԴ արտգործնախարարը:
«Անկեղծորեն քննարկեցինք մեր հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային սյուժեները, և մի շարք հարցերի շուրջ մեզ հաջողվեց հասնել փոխընդունելի հանգուցալուծումների»,- նշել է Լավրովը։
Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովին հրավիրել է Երևան. նա հայտնել է, որ կօգտվի հրավերից:
ՌԴ ԱԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ մշակվում է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան: Մոսկվան հույս ունի, որ կկարողանա այդ այցին համապատասխանեցնել հայ-ռուսական միջտարածաշրջանային X-րդ համաժողովը։
Կարդացեք նաև
ՌԴ և ՀՀ արտգործնախարարների հանդիպմանը քննարկվել է նաև հյուպատոսական ներկայության ընդլայնումը, մասնավորապես Սյունիքի մարզում: Անդրադարձ է եղել Երևանում Ռուսաստանի դեսպանությանը կից դպրոցի կառուցմանը։
Կողմերը պայմանավորվել են պատրաստել երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիր։