ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ տարածքային պահանջ չունեն Ադրբեջանի նկատմամբ, իսկ ինչո՞ւ են Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն առաջ քաշում այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» թեզը, ո՞րն է նպատակը։
«Ուզում են, որ մենք էլ առաջ տանենք հնարավոր ինչ-որ պահանջներ, որ ինքը լեգիտիմ իրավունք ունենա հարձակվի մեր վրա։ Դա այնքան պրիմիտիվ բան է։ Երբ որ ես ձեզ այստեղ ասում եմ՝ Ղարաբաղ, դուք ինձ ասում եք՝ Արցախ չեք ասում։ Այդ նույնը հակառակ պատկերացրեք, որ իրենք ասում են՝ «արեւմտյան Ադրբեջան», մենք ասում ենք՝ դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է։ Դա է մեծ խնդիրը, որը ստիպում է բառապաշարի առումով ճիշտ ձեւակերպումներ տալ, որպեսզի չհրահրենք նոր պատերազմ ու հարձակում»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Վարչապետն ասաց՝ Հայաստանն ավարտվում է Արմավիրով եւ Տավուշի մարզով, այն քարտեզով, որը փակցված է։ Այդ քարտեզը ես իզուր չեմ փակցրել այդտեղ»։ Նա նշեց, որ ԱԺ ամբիոնից երեկ հանել են պատգամավոր Աննա Մկրտչյանի փակցրած քարտեզը, որովհետեւ այն իրական Հայաստանի հետ որեւէ կապ չուներ։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Աննա Մկրտչյանը ԱԺ նիստերի դահլիճի ամբիոնին էր փակցրել Հայաստանի ու Արցախի միասնական քարտեզը, այն բանից հետո, երբ ԱԺ նստաշրջանի մեկնարկին հայտնի դարձավ, որ նիստերի դահլիճում ՔՊ-ն փակցրել է Հայաստանի քարտեզն առանց Արցախի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Այժմ մենք կարող ենք հենց Արցախ անվանել՝ինչպես Վանը՚ Կարսը՚Անին ենք հիշում։Մասիս սարն ել չհիշատակենք՞՝Թուրքիան կմեղադրի տարածքային պահանջի համար՞—-։