Լրահոս
Օրվա լրահոսը

Տենց միայն Դոգն է ուզում՝ ոնց հասկացա․ վիճաբանություն «Հանրային ձայնի» և «Ազգային առաջընթաց»-ի անդամների միջև Երևանի քաղաքապետարանում

Հունվար 21,2025 14:39

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի տապալումից հետո վիճաբանություն տեղի ունեցավ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանի և «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանի միջև։

Հայկ Գրիգորյանը Վահան Ավագյանին երբ հիշեցրեց Արտակ Գալստյանի մասին, նա վրդովվեց․ «Արտակ Գալստյանի մասին ի՞նչ ես խոսում»։ Հայկ Գրիգորյանն էլ հարցրեց՝ բա 33 ձայնը ո՞նց ես ապահովում։ Վահան Ավագյանն արձագանքեց․ «Արտակ Գալստյանը, որ ուզում էիք ներկա լինի, բոլորին խնդրել էինք, որ միջնորդություն ներկայացնեիք, որ դատավորը թողներ՝ գար։ Ես հիմա այդ հարցի իմաստը չեմ հասկանում։ Բա էսօր ինչո՞ւ էիք եկել»։ Հայկ Գրիգորյանը պատասխանեց՝ ուղղակի։ Վահան Ավագյանն էլ ի պատասխան նշեց․ «Վատ է, էլի։ Եկել էիր, որ 33-ը ապահովեի՞ր։ Փամբուխչյանը եկել էր, եթե հենց այնպես չգայիր, մի քիչ տրամաբանական մտածեիր, տենց չէր լինի»։

Այնուհետև խոսակցությանը խառնվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության մեկ այլ անդամ՝ Պեդրո Զարոկյանը ու ասաց, որ պատրաստ է ստորագրել Արտակ Գալստյանի համար։ Վահան Ավագյանը վրդովվեց՝ երկու անգամ եմ առաջարկել, որ ստորագրեք, միջնորդություն ներկայացնեք, բայց հրաժարվել եք, հիմա տեսախցիկների առաջ եք նման հայտարարություն անում․ «Ավելի լավ է մի քիչ մարդկայնորեն մոտեցիր բոլոր հարցերին, որովհետև տենց միայն Դոգն է ուզում ու ոնց հասկացա՝ ձեր էդ հինգ հոգուց միշտ դա եմ լսում»։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը կրկին ասաց, որ պատրաստ է ստորագրել Արտակ Գալստյանի ազատ արձակման համար ու նշեց․ «Ու եթե Արտակ Գալստյանի քվեն էլ ունենան ու «Հանրային ձայնի» անդամները չգան, ուրեմն կպարզվի, որ ՔՊ-ի հետ են աշխատում»։

Հարցին՝ չեք կարողանո՞ւմ ՔՊ-ից մեկին ձեր շարքերը բերեք, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը պատասխանեց․ «Բոլորը ծախված են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031