ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
X-ի իր միկրոբլոգում Արարատ Միրզոյանը գրել է. «Ջերմագին շնորհավորանքներս Մարկ Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա։
Մենք անհաբերությամբ սպասում ենք մեր համագործակցությունը ամրապնդելուն՝ նպաստելու մեր երկու ազգերի անվտանգությանը, ժողովրդավարությանը և բարգավաճմանը»:
Կարդացեք նաև
Warm congratulations to @secrubio on his appointment as Secretary of State! #Armenia greatly appreciates its strategic partnership with the United States, rooted in shared values & common interests. We eagerly anticipate strengthening our cooperation to promote security,…
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) January 21, 2025