Լրահոս
Օրվա լրահոսը

Միտում եմ տեսնում, նույն Ջանիբեկ Խաչատրյանին Կիրանցում դիմակավորված ու զինված անձինք տապալել էին գետնին. Անի Գեւորգյան

Հունվար 21,2025 14:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի անցակետից դանակ պահելու համար ձեռնաշղթաներով բերման են ենթարկել Newday.am կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ինչի մասին տեղեկացրել է կայքի խմբագիր Անի Գեւորգյանը։ Newday.am կայքի խմբագիրը ընդդիմանում էր, որ օպերատորին տանեն վերջին հանցագործի նման՝ ձեռնաշղթաներով:

Մանրամասն՝ տեսանյութում.

«Երբ ռեժիմային հիմնարկ սառը զենքի (կրելու) տպավորություն թողնող մարդ է մտնում, որը երեւի մոռացել է այն իր մոտ, այսպիսի հետեւանքներն օրենքով նախատեսված են, դրա համար ուզում եմ հատուկ նշել, որ ինձ համար, որպես փաստաբանի, որպես իրավաբանի՝ ոստիկանության գործողությունները, բացառությամբ ձեռնաշղթա հագցնելու, տարօրինակ չէին, իսկ ձեռնաշղթա հագցնելու կարիք բացառապես չկար»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ամենեւին չեմ զարմանա, երբ փորձաքննությունը տա, որ սառը զենք չի համարվում այդ դանակը: Եթե սառը զենք համարվի, քրեական օրենսգրքով նախատեսված է ոչ մեծ ծանրության արարք, որի համար ազատազրկումը որպես պատժատեսակ նախատեսված չէ: Երբ նայում ենք ոստիկանության ներկայացրած տվյալները, բավական մեծ թիվ կազմող դեպքեր են, քանի որ ուղղակի սառը զենք կրելը օրենքով արգելվում է: Փաստն այն է, որ եթե ռեժիմային հիմնարկի մասին է խոսքը, քրեական օրենսգիրքը սահմանում է սառը զենք կրելու արգելք:

Հարգելի քաղաքացիներ, այնպես արեք, որ նման խնդիրներ չառաջանան: Իսկ ձեռնաշղթաներ հագցնելու ոչ մի հիմք այս դեպքում չեմ տեսնում, թղթաբանությունը տեւում է 1-1,5 ժամ, թեեւ Ջանիբեկին 6 ժամ պահելու հնարավորություն ունեն, այս պահին նա ձերբակալված է համարվում: Կարծում եմ 1-1,5 ժամ հետո Ջանիբեկը ազատության մեջ կլինի, հետո ընթացակարգերը կշարունակվեն՝ փորձագետի եզրակացություն, քննիչ, նման թղթաբանություններ»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

Անի Գեւորգյանի խոսքով, այլ հաստատություններ եղել են, երբ հորդորել են իրերը թողնել հատուկ դարակներում, օպերատորը թողել է, իր աշխատանքը կատարել է, ու չի եղել, որ երբեւէ ձեռնաշղթաներ հագցնեն. «Ես բավականին զգացմունքային կերպով արձագանքեցի, որովհետեւ էլի է պատահել, որ խորհրդարանում այդ չափի դանակ հայտնաբերվել է, հորդորել են թողնել, նոր գնալ: Սկզբում ինձ մոտ տպավորություն էր, որ Ջանիբեկի մոտ եղածը եղունգ կտրիչ է: Կարծում եմ, որ այստեղ միտում կա, առաջին դեպքը չի, որ մեզ հետ նման խնդիր է առաջանում: Նույն Ջանիբեկ Խաչատրյանին Կիրանցում տապալել էին գետնին դիմակավորված, զինված անձինք, բայց որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031