Բևեռի նկատմամբ հերթական քաղաքական ճնշումների առնչությամբ
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի թուրք-ռուսական կոլաբորացիոն կառավարության կողմից ժողովրդավարության շղարշի ներքո ավտորիտար ռեժիմներին բնորոշ իրավապահ և դատաիրավական համակարգերի գործիքակազմով սեփական հակահայ քաղաքականության դեմ՝ Սահմանադրությամբ և մարդու իրավունքներից բխող հրապարակային դիմադրության գործողությունները լռեցնելու և կասեցնելու փորձերը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԺԲ-ի մի շարք գաղափարակիցներ հրավիրվել են Քննչական Կոմիտե, որպես վկա, ՀՀ-ը քրեական օրենսգրքի 329-ի հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Հոդված 329. Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը:
Կարդացեք նաև
«Հրավիրվածների» թվում են՝ Հասմիկ Պետրոսյանը, Լաուրա Պապիկյանը, Վախա Պետրոսյանը, Վահագն Ավագյանը, Գևորգ Սաֆարյանը, Վահագն Ղումաշյանը, Գառնիկ Եսայանը, Հայկ Հակոբյանը, Հենրիկ Ավագյանը, Հայկ Ասլանյանը, Գևորգ Մուրադյանը, Վահան Ասատրյանը և Հերմինե Մկրտչյանը (ամենայն հավանականությամբ սա ամբողջական ցանկը չէ, քանի որ ծանուցումները գալիս են տարբեր օրերի)։
Քրգործը վերաբերում է 2024թ․-ի ապրիլի 24-ին վարչապետի աթոռը զբաղեցնողի կնոջ հետ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու եկած հարյուրավոր քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանին անվանել էին ցեղասպան և դավաճան։
Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հայության ցեղասպանությանը մասնակից լինելու հրապարակային խոստովանության պարագայում ոչ միայն անօրինական, այլև զավեշտալի են հայության կողմից այդ փաստի հրապարակային արձանագրումները լռեցնելու ռեժիմի փորձերը։ Որևէ ավտորիտար ռեժիմ չի կարողացել ռեպրեսիվ ապարատի վրա հենվելով տևական ժամանակ պահպանել սեփական իշխանությունը և Փաշինյանի հակահայ կառավարությունը բացառություն չի լինելու։
Էլ ավելի զավեշտալի վիճակում են այսպես կոչված իրավապահ մարմինները, որոնք փաստորեն 8 ամսվա ընթացքում ԱԺԲ-ի մեկ այլ գաղափարակցի՝ Տիգրան Դերմոյանին, նույն միջադեպի հետևանքով մեղադրանք առաջադրելով և գործը դատարան ուղարկելով՝ որևէ ապացույց չեն ներկայացրել նրա կողմից որևէ հանցանքի կատարման վերաբերյալ։
Քրեական գործը ենթադրում է «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» կատարված արարք (հոդված 329, կետ 1), սակայն 8 ամսվա ընթացքում միջադեպի հարյուրավոր մասնակիցների պարագայում որևէ ապացույց առկա չէ նախնական համաձայնությամբ որևէ գործողության մասին։ Ավելին, 2024թ-ի ապրիլի 23-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հրապարակային հայտարարել էր ապրիլ 24-ի հիշատակի միջոցառման մասնակցության ժամը և ուղիղ եթերով հեռարձակել է իր մասնակցությամբ երթը, և Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Աննա Հակոբյանի կողմից հուշահամալիր այցելության ժամը րոպեի ճշտությամբ համապատասխանեցրել է Բևեռի այցելության ժամին։ Հետևաբար, եթե առկա է կազմակերպված գործողություն, ապա առկա է բացառապես Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից (անձամբ Փաշինյանն այցելել է առավոտյան վաղ ժամի, երբ մյուս քաղաքացիների մուտքն արգելված էր), իսկ թե ինչու, պարտավոր է պատասխանել ռեժիմը։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հրավիրում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Բևեռի նկատմամբ վարվող ճնշումների և Հայաստանում խոսքի ազատության իրավունքից բխող Սահմանադրական ազատությունների համակարգային ոտնահարումների փաստերի վրա։
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի ցեղասպան է և դավաճան, սա ոչ միայն հայ ժողովրդի գերակշիռ մասի համոզմունքն է ու պատմական փաստ, այլ նաև հրապարակային խոստովանվել է իր իսկ կողմից։ Նա պետք է համակերպվի այդ գնահատականի հետ և պատրաստվի անխուսափելի պատասխանատվության։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ