Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Պարույր Սևակ փողոցի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ոստիկաններն ու պարեկները սեփական տան բակում հայտնաբերել են պայթուցիչ և դռան կոտրված ապակիներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարզվել է, որ արարքը կատարել է Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Կարեն Վ.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այցելել է նշված տուն և նռնակ է նետել, ինչի հետևանքով էլ պայթուցիչը պայթել է: Սյունիքի մարզի քրեական ոստիկանները, Սիսիանի համայնքային ոստիկաններն ու ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի պարեկները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինի նկատմամբ մի քանի քրեական գործեր կան հարուցված:
Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: