Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյան. Արդարադատության նախարարությունը պետք է շահագրգիռ լինի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հզորացմամբ

Հունվար 21,2025 12:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդատարադության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման համատեքստում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ աշխատաժողովին: Դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարարը կարևորել է ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարվող ամենօրյա մեծածավալ աշխատանքը: Նա ընդգծել է այն դերը, որը քաղաքացին է տվել մարդու իրավունքների պաշտպանին՝ նկատելով, որ այդ դերը քաղաքացի-պետություն հարաբերությունների համատեքստում կարևոր գործառույթ ունի: Շարունակելով միտքը՝ նա նշել է, որ որպես քաղաքականություն մշակող մարմին՝ Արդարադատության նախարարությունը պետք է շահագրգիռ լինի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հզորացմամբ և այն իրապես պետք է լինի ժողովրդավարության, ինչպես նաև հավասարության սահմանման երաշխավորը։ Նախարարը նշել է, որ ՄԻՊ-ի շնորհիվ մատնանշվում են խնդիրներ, որոնք շատ կարևոր են:

Նա ուրախությամբ է շեշտադրել, որ այսօր հնարավոր է խոսել Մարդու իրավունքների պաշտպանի իրապես անկախ ինստիտուտի մասին, որը կարողանում է շատ բովանդակային զեկույցներ ներկայացնել, և զեկույցը հիմք է դառնում, Կառավարության հետագա քաղաքականության մշակման համար: Ավարտելով խոսքը՝ նախարարը հիշեցրել է, որ մեր պետությունն այն պետություններից է, որն ունի Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն, ինչը փաստում է, որ մենք ընտրել ենք իրավահավասարության և ժողովրդավարության հանգամանալի ճանապարհ, և այս հարցում մեծ դեր և նշանակություն ունի հենց Մարդու իրավունքների պաշտպանը: Նա շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար՝ հավաստելով, որ վերհանված յուրաքանչյուր խնդրի լուծման ուղղությամբ պատրաստ է աշխատել ՄԻՊ-ի հետ:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031