«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը
Թոշակառուի համար հանրային տրանսպորտի ամենաէժան քարտը, որը կարող է լինել, բազմակի օգտագործման 10 ուղևորություն ներառող քարտն է, որի գինը թոշակառուի համար նախատեսված զեղչով կկազմի 1540 դրամ կամ որ նույնն է, եթե 10-ից էլ օգտվի, մեկ ուղևորության համար՝ 154 դրամ: Եթե անգամ ու թոշակառուն օգտվի կենսաթոշակառուի համար նախատեսված քեշբեքից, ապա կստանա ևս 10% վերադարձ, այսինքն գումարը կկազմի 154-15.4=138.6 դրամ:
Որքան էլ փորձեն մանիպուլացնել, որքան էլ կեղծ թվերով ու տեքստերով փորձեն այլ իրականության իմիտացիա ստեղծել, 50 դրամ ավելի պակաս վճարելու համար ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ անկախ բոլոր զեղչերից, տրանսպորտն էականորեն թանկանում է:
Կարդացեք նաև