Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը 

Հունվար 21,2025 12:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը հնարավորություն է տալիս անշարժ գույք ձեռք բերել «Կոմիտաս պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասից Բանկի վարկավորմամբ։ Առաջարկը գործում է «Կոմիտաս պարկ» թաղամասի Ն․ Տիգրանյան փողոցի 1-ին փակուղի թիվ 1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից գույք ձեռք բերելու դեպքում։ Ֆասթ բանկի և կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերության գործակցության շրջանակներում հիփոթեքային վարկի անվանական (ճշգրտվող) տոկոսադրույքը կազմում է 13%, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 13,88%, իսկ նվազագույն կանխավճարը` 10%։

Ֆասթ բանկի մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը նշել է․ «Այս գործակցությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, հաշվի առնելով նախագծի քաղաքաշինական նշանակությունը, ինչպես նաև նոր կառուցվող բնակարանների՝ քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու մեր նպատակը։ Սույն առաջարկից կարող են օգտվել նաև «Հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին», ինչպես նաև «ՊՆ և ԱԱԾ ծառայողների պետական աջակցության» ծրագրերի շրջանակներում»։

Հավելենք, որ Բանկը ֆինանսավորում է ինչպես բնակարանների, այնպես էլ ավտոկայանատեղիների ձեռքբերումը նույն պայմաններով։

«Օրդ Դեվելոփմենթ» ընկերության փոխտնօրեն Սամվել Օրդուխանյանը տեղեկացրել է, որ այս նախագիծը «Կոմիտաս պարկ» համալիրի արդեն 3-րդ փուլն է, որը ներառում է 1500 բնակարան, նույնքան ավտոկայանատեղի, ինչպես նաև հասարակական տարածքներ։ Հատկանշական է, որ բնակարաններից շուրջ 500-ը խաղարկությամբ տրամադրվել է հատուկ գնով․ «Ուրախ ենք, որ Ֆասթ բանկը հանդիսանում է մեր գործընկեր բանկը։ Փորձել ենք համատեղ ուժերով մեր շահառուներին ներկայացնել լավագույն պայմաններ։ Մեզ համար առաջնային է անվտանգության և ապահովության սկզբունքը, կառուցում ենք սեյսմակայուն, անվտանգ և միաժամանակ հարմարավետ շենքեր, որոնք համապատասխանում են ժամանակակից քաղաքաշինական նորմերին։ Բուլվարը համալրվում է նաև բարձրահարկ կառույցով, որը վերջնական տեսք է հաղորդում մեր քաղաքի կարևորագույն առանցքին՝ Հյուսիսային ճառագայթին», – ասել է նա։

Հիփոթեքային վարկի պայմաններին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով կամ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031