Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաձևության և հագուստի ոլորտի հայկական 18 ՓՄՁ-ներ մասնակցում են ճանաչողական այցի՝ Փարիզի միջազգային ցուցահանդեսների շրջանակում

Հունվար 21,2025 12:10

Նորաձևության և հագուստի ոլորտի հայկական 18 ՓՄՁ-ներ հունվարի 18-21-ը մասնակցում են Փարիզի միջազգային ցուցահանդեսների շրջանակներում կազմակերպված ճանաչողական այցի:
Այցը հնարավորություն է ընձեռում հագուստի և նորաձևության ոլորտի ՓՄՁ-ներին ձեռք բերել արժեքավոր պատկերացումներ եվրոպական շուկայի միտումների, որակի չափանիշների և կայուն նորաձևության պրակտիկայի վերաբերյալ։

«Who’s Next»-ը նորաձևության աշխարհի խոշորագույն ցուցահադեսներից է, որը հյուրընկալում է ավելի քան 50,000 այցելու, շուրջ 1,500 ապրանքանիշ 100 երկրներից:

Զուգահեռ ընթանում է ներքնազգեստի, տնային հագուստի և լողազգեստի առաջատար համաշխարհային «Salon International de la Lingerie» ցուցահադեսը, որը միավորում է լավագույն դիզայներների և մատակարարող գործընկերների ամբողջ աշխարհից:

Նախաձեռնությունն իրականացվել է «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեքային շղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ: Միջոցառմանը աջակցում է նաև «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հայաստանում» (PSDTVET) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից և իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031