Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքի բարձրագույն իշխանության ներկայացուցիչն եմ, և Սուրենը Գրիգորյան իմ աշխատողն է նաև»․ Մեսրոպ Մանուկյանը՝ անվտանգության աշխատակցին

Հունվար 21,2025 11:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղափոխվեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի աշխատասենյակ։ Նա այնտեղ չէր։

Մեսրոպ Մանուկյանը կասկածներ ուներ, որ թաքնվել է հանգստի սենյակում։ Նրա օգնականին հարցրին՝ թույլ կտա՞ք աշխատասենյակի հեռախոսով բարձրախոսով զանգել Սուրեն Գրիգորյանին, նա դրական պատասխան չտվեց։

Այդ ընթացքում Երևանի քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները Մեսրոպ Մանուկյանին և լրագրողներին դուրս հրավիրեցին Սուրեն Գրիգորյանի աշխատասենյակից։ Մեսրոպ Մանուկյանն ասաց․ «Իմ կարծիքով՝ Սուրեն Գրիգորյանը հետևում՝ հանգստի սենյակում թաքնվել է և դուրս չի գա։ Չգիտեմ՝ այս պահին ո՞վ կա քաղաքային իշխանություններից, որ գնանք նրա մոտ․ քաղաքապետը շենքում չէ, փոխքաղաքապետը անհայտ է՝ որտեղ է կորել։ Ո՞ւր են կորել, ժողովուրդ»։

Այնուհետև դիմելով իրեն Սուրեն Գրիգորյանի աշխատասենյակից դուրս հանած անվտանգության աշխատակցին, Մեսրոպ Մանուկյանը հարցրեց․ «Պարոն Զատիկյա′ն, եկեք, հլը տեսնենք՝ Ձեր ո՞ր լիազորության շրջանակում եք Դուք գալիս, ասում՝ դուրս եկեք էդտեղից։ Չէ՞ որ քաղաքի բարձրագույն իշխանության ներկայացուցիչն եմ, և Սուրենը Գրիգորյանն իմ աշխատողն է նաև, ոնց որ Ավինյան Տիգրանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031