Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին թույլ կտան կառավարել նաեւ մասնագիտացված այլ ֆոնդեր․ կառավարության նախագիծը

Հունվար 21,2025 11:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նստաշրջանում քննարկվում է Կուտակային կենսաթոշակների մասին փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը (լուսանկարում) ասաց, որ ավելի քան 10 տարի է՝ այս կուտակային համակարգը գործում է, եւ կարիք կա մեծացնելու կուտակային կենսաթոշակային ֆոնդերին տրվող հնարավորությունները՝ ՀՀ տնտեսությունում ներդրումներ անելու համար։

«Այս նախագիծը մի քանի հարց է լուծում, նախ եւ առաջ վերացնում ենք որեւէ թղթային հաղորդակցություն պետական ֆոնդերի եւ մասնակիցների միջեւ, ծանուցումների ամբողջ համակարգը դարձնում ենք էլեկտրոնային։ Երկրորդ, մենք առաջարկում ենք նաեւ, որպեսզի թույլ տանք կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին, որոնք երկուսն են, կառավարել այնպիսի ներդրումային ֆոնդեր, որոնք ավելի մասնագիտացված բնույթ ունեն։ Մինչ այս մենք դա թույլ չէինք, տալիս, որովհետեւ ուզում էինք, որ իրենք կենտրոնանան միայն ՀՀ-ում ներկուտակային ֆոնդերը կառավարելու վրա, բայց քանի որ մենք տեսնում ենք, որ իրենք բավական աճել են եւ շուկային հարմարվել են, կարծում ենք՝ իրենց ներուժը պետք է օգտագործել, այսինքն՝ կուտակային ֆոնդերից բացի՝ իրենք կարող են այլ մասնագիտացված ֆոնդեր էլ գրանցել ու կառավարել եւ ՀՀ կապիտալի շուկային մեծ օգուտ տալ»,- ասաց Նուրբեկյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցեց․ «Գումարները, որոնք հավաքվում են կենսաթոշակային ֆոնդերում, Հայաստանի տնտեսության որ ճյուղերի մեջ են գնում։ Այսինքն՝ որ մասն է գնացել իրական տնտեսություն, որ մասն է գնացել արտահանելի տնտեսություն»։

Արմեն Նուրբեկյանն ի պատասխան ասաց․ «ՀՀ-ում է ներդրված ֆոնդերի մոտ 65 տոկոսը։ Այդ 65 տոկոսի կեսից մի քիչ ավելին ՀՀ պետական պարտատոմսերում է ներդրված, այսինքն՝ պետության մեջ են ներդրումներ արված։ Մնացածի մոտ 70 տոկոսը բանկերի ավանդներն են, մնացածը՝ կորպորատիվ պարտատոմսերը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031