Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ թե Թուրքիային արտահանձնած երկու անձինք երբ եւ ինչպես էին ներթափանցել Հայաստան, որ երկրից ու ինչ հանգամանքներում են ձերբակալվել, գաղտնի է պահվում. «Հրապարակ»

Հունվար 21,2025 11:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի իշխանությունը բարեկամական հերթական ժեստն արեց՝ ուղղված իր թուրք գործընկերներին, եւ արժանացավ այդ երկրի ԱԳՆ-ի դրվատանքին։

Իսկ թե հանցավորության մեջ մեղադրվող երկու անձինք երբ եւ ինչպես էին ներթափանցել Հայաստան, որ երկրից ու ինչ հանգամանքներում են ձերբակալվել, գաղտնի է պահվում։ Այս մասին Հայաստանի իրավասու մարմինները լռում են ու պարզաբանումների «բեռը» միմյանց վրա գլորում։

Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ուղղորդեցին դատախազություն՝ նշելով, որ հարցերն իրենց իրավասության ներքո չեն, իսկ դատախազությունից հորդորեցին դիմել ԱԳՆ՝ նույն պատճառաբանությամբ։
Որոշ մանրամասներ իմացանք Թուրքիայի ՆԳՆ-ի հաղորդագրությունից ու թուրքական մեդիաների անդրադարձներից։  Ըստ այդմ, Էրջան Յըլմազի եւ Իբրահիմ Քայմաքի արտահանձնումը համակարգել են բազմաթիվ թուրքական գերատեսչություններ՝ արդարադատության, ԱԳ նախարարությունները, ՆԳՆ անվտանգության գլխավոր տնօրինության Ինտերպոլ-Եվրոպոլի վարչությունը: Սա նշանակում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ տարբեր օղակներում բավականին կայուն համագործակցություն է ձեւավորվել։

Ըստ նույն աղբյուրի, արտահանձնված անձանցից մեկը՝ Էրջան Յըլմազը, կապված է եղել «Բարըշ Բոյուն» հանցավոր կազմակերպության հետ, 15 տարի հետախուզվել է Թուրքիայում, իսկ Ինտերպոլի  կողմից միջազգային հետախուզման մեջ է եղել 14 տարի՝ ձերբակալման 43 օրդերով։ Նույն հանցավոր ցանցի անդամ է եղել նաեւ Իբրահիմ Քայմաքը, որը Թուրքիայում հետախուզվել է վեց տարի՝ ձերբակալման 10 օրդերով, եւ մեկ տարի եղել է միջազգային հետախուզման մեջ։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031