Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը 2024 թվականի մայիսից պայքարում է իշխանությունների վարած հակահայ քաղաքականության դեմ: Նա ակտիվ մասնակցություն ունեցավ Տավուշի համար տարվող համառ պայքարին եւ այն կարծիքին է, որ եթե Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտարարում է, որ հանձնվող տարածքները հայկական չեն, ապա, անկասկած, դրանք հանձնվելու են. «Հիմա էլ Ոսկեպարից տարածքներ հանձնելու մասին են խոսում, ես նրանց նոր չի, որ ճանաչում եմ, մեր գյուղի գլխին էն օյինը որ դրեցին, դրանից հետո ամեն ինչ սպասում ենք: Կա մի անկլավ` Ոսկեպարից դեպի արեւմուտք, մենք այդ անկլավին Ախարի էինք ասում` «վերեւի թուրքեր», բայց դա 1992 թվականին վերցրել են: Իսկ Կիրանցի ու Ոսկեպարի միջակայքում կա հատված, որը շատ է շահարկվում, այն կոչվում է Ոսկեպարի եռանկյունի, եթե դա հանձնվեց, ադրբեջանցիները նստում են Կիրանցի գագաթին եւ վերահսկում մեզ ամբողջությամբ: Ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու Հայաստան մտնող գազատարը, Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհը, որը նաեւ Վրաստան գնալու համար է: Ոսկեպար գյուղը եւս նրանց հսկողության տակ կանցնի: Ստացվում է, որ հարավից մեզ մնում է մի փոքրիկ հատված, ինչը եւս վստահ եմ, որ իշխանությունները կհանձնեն: Այսպիսով Ոսկեպարը մնում է թերակղզու կարգավիճակում, որը միայն հարավից է հաղորդակից Հայաստանին, դա էլ լրիվ լեռներ են: Այսինքն` եթե նման բան տեղի ունեցավ, հայկական Ոսկեպարն ամբողջությամբ անհաղորդակից է դառնալու: Ինչ վերաբերում է Կիրանցին, ապա համարյա ունեցածի 1,2-ը նորից անցնում է թուրքերի վերահսկողության տակ: Քիչ էին հանձնել երեւի, հիմա էլ հյուսիսային հատվածն են հանձնում:
1994 թվականից հետո Ադրբեջանին է անցել մոտ 15 հազար հեկտար հեղատարածք: Ադրբեջանը 94 թվին մեզնից երկուսուկես անգամ ավելի շատ տարածք է վերցրել, բա դրա մասին ո՞վ պետք է խոսի, ո՞վ: Կիրանցի հատվածից էլ հանձնեցին, ստացվում է՝ այս պահի դրությամբ հայկական կողմը 6000 հեկտարից էլ քիչ տարածք ունի վերցրած: Բերքաբերի ջրամբարից հյուսիս` մի հսկայական տարածք մերն է եղել, որն անցել է Ադրբեջանին 1992 թվականին, Կոթի, Ոսկեվան գյուղերը, Իջեւանից Բերքաբերը, Վազաշենը, գրեթե այդ բոլոր գյուղերն ունեին հսկայական տարածքներ, որոնք անցել են Ադրբեջանին: Մեզնից երկուսուկես անգամ ավելի շատ գրաված տարածքներ ունեն, բայց թե ինչու այդ մասին չեն խոսում, իրենք գիտեն ու իրենց տերերը»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: