Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

Թրամփը գործադիր հրաման է ստորագրել՝ վերջ դնելու կառավարության կողմից խոսքի ազատության գրաքննությանը

Հունվար 21,2025 09:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». Երկուշաբթի ավելի վաղ, հեռացող նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել էր Թրամփին առավոտյան թեյ խմելու համար, չնայած երկու գործիչների նախկինում լարված հարաբերությունների: Դա իշխանության փոխանցման բազմաթիվ ավանդույթներից մեկն է:

Թրամփը նախազգուշացրել է հատուցման մասին, և պաշտոնը լքելուց րոպեներ առաջ Բայդենը ներում է շնորհել իր վարչակազմի առանցքային դեմքերին և ընտանիքի անդամներին։

Բայդենը Թրամփին համարել է սպառնալիք ժողովրդավարության համար։ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիումի շենք՝ Բայդենի 2020 թվականի հաղթանակը չեղարկելու համար: Թրամփը խոստացել է ներում շնորհել այս գործով դատապարտվածներից մի քանիսին։

«Պետության հսկայական ուժն այլևս երբեք չի օգտագործվի քաղաքական հակառակորդներին հետապնդելու համար»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Նաև ավանդույթի համաձայն՝ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մասնակցել են Կոնգրեսի անդամների հետ ճաշկերույթին: Նա պաշտոնի է անցնում իր հանրապետական կուսակցության հետ, որը մեծամասնություն ունի ինչպես Սենատում, այնպես էլ Ներկայացուցիչների պալատում:

Երդմնակալության արարողությունից հետո Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը Վաշինգտոնի Capital One Arena մարզադահլիճում դիմել է իր հազարավոր կողմնակիցներին և ստորագրել մի շարք գործադիր հրամաններ:

Նախագահ Թրամփը զգուշացրել է, որ չեղարկելու է նախորդ վարչակազմի կողմից ընդունված գրեթե 80 գործադիր հրամանագրեր, ժամանակավորապես սառեցնելու է դաշնային աշխատանքի ընդունման գործընթացը և պահանջելու է դաշնային կառավարության բոլոր աշխատակիցների վերադարձը գրասենյակներ՝ վերացնելով հեռավար աշխատանքը:

Թրամփը ստորագրել է գործադիր հրամաններ, որով ԱՄՆ-ը դուրս է գալիս կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից։ Այնուհետև նա նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ տեղեկացնելով գլոբալ մարմնին 2015 թվականի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի մտադրության մասին, որի նպատակն էր կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որոնք առաջացնում են կլիմայի փոփոխություն:

Թրամփը նաև գործադիր հրաման է ստորագրել՝ վերջ դնելու կառավարության կողմից խոսքի ազատության գրաքննությանը: Նա հրահանգել է նաև յուրաքանչյուր դաշնային գործակալությանը պահպանել նախորդ վարչակազմի օրոք քաղաքական հետապնդումների հետ կապված բոլոր գրառումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031