Հերթական աբսուրդ գնումը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից. քյաբաբ ու իքիբիր:
Առաջին հայացքից ոչ այդքան մեծ գումարի չափով գնումը հետաքրքրաշարժ է այնքանով, որ կառույցը, որը մեծ հաշվով կապ չունի սննդի հետ, ըստ փաստաթղթերի՝ գնել է քյաբաբ եւ արաբաթուրքական ձեւակերպմամբ՝ իքիբիր։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Ներքին գործերի նախարարությունը 554 հազար դրամի սնունդ է գնել:
Կարդացեք նաև
Նախարարությունը «Նարինե Ադամյան» ԱՁ-ի միջոցով ձեռք է բերել 180 հատ քյաբաբ եւ 200 հատ իքիբիր. 234 հազար դրամ՝ 180 հատ քյաբաբի համար, 320 հազար դրամ՝ 200 հատ իքիբիրի համար: Ստացվում է, որ մեկ քյաբաբի արժեքը կազմել է 1.300 դրամ, իսկ իքիբիրինը՝ 1.600 դրամ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում