Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

Մելանյա Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն որպես ԱՄՆ առաջին տիկին. «Ամերիկայի ձայն»

Հունվար 20,2025 23:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամերիկայի ձայն». Սլովենացի մոդել և ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանիա Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն։ 2016 թվականին ամուսնու՝ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, նրա խոսքով՝ հակասական հույզեր է վերապրել՝ հայտնվելով հանրության ուշադրության կենտրոնում։ Հակիրճ անդրադառնանք ԱՄՆ առաջին տիկնոջը։

Ծնողները նրան անվանել են Մելանյա Կնավս։

Այժմ, կրկին, աշխարհը նրան ճանաչում է որպես ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփ։

Նա ծնվել է 1970 թվականի ապրիլի 26-ին Սլովենիայի Նովո Մեստո բնակավայրում։ Մեծացել է Սևնիցայում, որտեղ հայրը զբաղվում էր ավտոմեքենաների վաճառքով, իսկ մայրը աշխատում էր տեքստիլ արդյունաբերությունում։

Կնավսը հետաքրքրված էր նորաձևությամբ՝ հիշում է նրա նախկին դպրոցական ընկերուհի Միրյանա Ջելանչիչը։

«Նրան նաև դուր էր գալիս դիզայներական աշխատանքը։ Նա հին շորերից նորաոճ հագուստ էր ստեղծում»։

Կնավսը դիզայնի ոլորտում համալսարանական ուսումն ընդհատելուց հետո Մելանյա Կնաուս անվան տակ մոդելային կարիերա սկսեց Եվրոպայում։ Հաջողությունը 1990-ականներին բերեց նրան Միացյալ Նահանգներ։

«Որպես նորաձևության մոդել՝ նրան հաճախ էին հրավիրում Նյու Յորքի հեղինակավոր երեկույթների։ Կարծում եմ՝ այդպես էլ ծանոթացել է Դոնալդ Թրամփի հետ»։

Կնաուսը դարձել է Մելանյա Թրամփ 2005 թվականի հունվարի 22-ին, իսկ մեկ տարի անց լույս աշխարհ է բերել իր առաջնեկ և միակ որդուն՝ Բերոնին։ Նույն տարում նա դարձել է ԱՄՆ քաղաքացի։

Մելանյա Թրամփի կյանքը բոլորովին այլ ընթացք ստացավ, երբ նրա ամուսինը 2016 թվականին Հանրապետական կուսակցությունից առաջադրվեց ԱՄՆ նախագահի թեկնածու, և նա միացավ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավին։

«Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ՝ ձեզ հետ և ամուսնուս կողքին։ Շատ եմ հպարտանում նրանով»։

Դոնալդ Թրամփը երդմնակալությամբ ստանձնեց ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնը 2017 թվականի հունվարին։

Որպես առաջին տիկին՝ Մելանյա Թրամփը շրջագայել է աշխարհով և մասնակցել այնպիսի նախագծերի, ինչպիսիք են «Եղիր լավագույնը» արշավը, որն ուղղված է երեխաների բարեկեցության ապահովմանը, համացանցում նրանց անվտանգության երաշխավորմանը և թմրանյութերի չարաշահման դեմ պայքարին։

Նա սակավ նկատելի էր, քան շատ առաջին տիկիններ, այնուամենայնիվ, արժանացել է լրատվամիջոցների սևեռուն ուշադրությանը՝ նշում է Ջելիսոնը։

«Որոշ շրջանակներում նրան քննադատում էին՝ հագուստի ընտրության, անմիջապես Սպիտակ տուն չտեղափոխվելու որոշման համար։ Բացի այդ, նրա «Եղիր լավագույնը» արշավը առաջին տիկնոջ կողմից իրականացվող հանրօգուտ ամենահաջող նախաձեռնություններից չէր»։

Սպիտակ տնից հեռանալուց հետո Մելանյա Թրամփը գրեթե անհետացավ հանրության տեսադաշտից։

Ժամանակ առ ժամանակ հայտնվում էր՝ սատարելու ամուսնու թեկնածությունը 2024 թվականի նախընտրական արշավում, ինչպես նաև ներկայացնելու իր հուշագրությունը։

«Այս հուշագրությունը գրելը ինձ համար եղել է խորը անձնական և խոհական ճանապարհորդություն»։

Վիսկոնսինի բնակիչ Օսթին Սմիթը 2016 թվականին քվեարկել է Դոնալդ Թրամփի օգտին։ Նա հույս էր հայտնում կրկին տեսնել Մելանյա Թրամփին Սպիտակ տանը։

«Լավ կլիներ, որ նա ստանձներ մի քանի սոցիալական նախաձեռնություններ։ Ինձ հուզող հարցերից է, օրինակ, դպրոցական ճաշացանկը»։

Դեմոկրատ ընտրող Ջասլին Քոուրը կցանկանար, որ Մելանյա Թրամփը լիներ «ազդեցիկ առաջին տիկին»։

«Նա պետք է դուրս գա փողոց և շփվի քաղաքային համայնքների հետ, շրջագայի երկրով և իրեն դրսևորի ոչ միայն որպես նախագահի թիկունքում կանգնած մեկը, այլև որպես որոշակի իշխանություն ունեցող կին»։

Սակայն վերլուծաբան Ջելիսոնի կարծիքով՝ ԱՄՆ նախկին և ներկա առաջին տիկին Մելանյա Թրամփը, ամենայն հավանականությամբ, կշարունակի խուսափել հանրության ուշադրությունից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031