Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում կայացած բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ առաջնությունում յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,0 միավորով շարունակում է գլխավորել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրան հետեւում են միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 4,5-ական միավոր:
Կանանց 80-րդ առաջնությունում 5,5 միավորով միանձնյա առաջատարի դերն ստանձնեց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: «Մաքուր» երկրորդ տեղում Աննա Խաչատրյանն է՝ 5,0 միավոր, իսկ 3-րդ տեղում 4,5 միավոր վաստակած Մարիամ Ավետիսյանն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: