Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

«Бакинский рабочий» թերթը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տպագիր օրգանն է, այդ տողերը պատահաբար չեն գրվել. Տաթեւիկ Հայրապետյան

Հունվար 20,2025 21:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Ադրբեջանական «Бакинский рабочий» թերթը մեր հայրենակիցների դեմ սկսված շինծու «դատավարությունների» մասին իր հոդվածում գրում է․ «Այս գործընթացն առաջին հերթին ծառայելու է դատական ​​ճանապարհով հաստատելու Հայաստանի պետական ​​պատասխանատվությունը՝ որպես բռնազավթող և ագրեսոր երկրի, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների համար»։

Ի գիտություն ասեմ, որ «Бакинский рабочий» թերթը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տպագիր օրգանն է, ուստի այս տողերը պատահաբար չեն գրվել, դրանք հստակ ցույց են տալիս, թե ինչ նպատակով է կազմակերպվում այս շինծու «դատական» գործընթացը․ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Սա տեղադրում եմ, որպեսզի ևս մեկ անգամ հասկանանք՝ սա մեր պետության խնդիրն է, այդ մարդկանց ազատ արձակումը առաջին հերթին բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, թե ինչ բացառիկ նվեր կդառնա այս պայմաններում ԵԱՀԿ ՄԽ լուծարումն ու միջազգային իրավական գործընթացներից հրաժարումը․․․»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031