«Հույսի եւ հավատի օջախ» հասարակական կազմակերպությունում կապանցի փոքրիկները, որոնք ունեն հենաշարժողական բազմաթիվ խնդիրներ, ֆիզիոթերապեւտի եւ հոգեբանի աջակցություն են ստանում: Կազմակերպությունը ունի 40-ից ավելի շահառու։ Ըստ ծնողների՝ մինչեւ երեխաների 18 տարեկան դառնալը կարող են հաճախել այս կենտրոնը, սակայն 18-ից բարձր տարիքի անձանց համար Կապանում չկան նման կենտրոններ։
«Հույսի եւ հավատի օջախ»-ի ծրագրերը իրականություն են դառնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորման շնորհիվ: Անհրաժեշտ մարզագույքը, աշխատակիցների աշխատավարձերը վճարվում են ԶՊՄԿ-ի կողմից հատկացված ֆինանսական միջոցներից։
«Օգնության կարիք ունեցողները շատ են, բայց հնարավորությունները սահմանափակ են։ Տարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար վերականգնողական այլ ծառայություններ եւս, բայց ծնողներ համար անհասանելի են՝ թանկ լինելու պատճառով»,-նշում է «Հույսի եւ հավատի օջախ» հասարակական կազմակերպության նախագահ Մերի Ստեփանյանը։
Մանրամասները` տեսանյութում: