Լրահոս
Թրամփը երդվեց
Օրվա լրահոսը

Վահան Կոստանյան. ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ

Հունվար 20,2025 19:01

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ

Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների տեղակալներն արձանագրել են Հայաստանի և Իրանի համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը:

Անդրադառնալով երկու երկրների ընթացիկ քաղաքական երկխոսությանը՝ կարևորվել է հարգանքի և փոխադարձ վստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: Ընդգծվել է միմյանց արտաքին քաղաքական առաջնահերթությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը:

Վահան Կոստանյանը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ: Հատկապես կարևորվել են ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտում արդեն իսկ իրականացվող նախագծերն և նախանշվող ծրագրերը:

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և նույնն ակնկալում է Ադրբեջանից: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված քայլերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին ընդունել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: Քննարկվել են երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում առկա ընթացիկ քաղաքական հարցեր:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031