2024 թվականին, 2023 թվականի համեմատ, Հայաստանի արտահանումը զգալի աճ է գրանցել դեպի Եվրամիության 14 երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա։
Միևնույն ժամանակ, արտահանման նվազում է արձանագրվել ԵՄ 13 երկրներում՝ Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Ֆինլանդիա։
Բացի ԵՄ շուկայից, Հայաստանի արտահանումը 2024 թվականին դրական դինամիկա է ցուցաբերել նաև այլ երկրների հետ: Արտահանումն աճել է դեպի ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ), Շվեյցարիա, Սերբիա, Վրաստան, Իրաք, Թաիլանդ, Ուզբեկստան և Բելառուս:
Հակառակ դրական աճի, որոշ շուկաներում, մասնավորապես՝ Ղազախստանում, Հվ. Կորեայում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Մալայզիայում և Կատարում, արձանագրվել է արտահանման նվազում։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն