Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 17-ամյա մի պատանի տանն ապօրինի պահում է ինքնաձիգ։
Հունվարի 14-ին, հրազեն և ռազմամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով, իր բնակության վայրում նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին։
Տղան հայտնել է, որ ինքնաձիգն ու փամփուշտները գտել է նախորդ տարեվերջին՝ Բյուրական համայնքի մոտակա սարում, դրանք նախ տեղափոխել ու պահել է իրենց բակում, իսկ օրեր առաջ դրանք տեղափոխել ու թաքցրել է Սասունիկ գյուղում գտնվող գոմերից մեկում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հիշյալ գոմում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ինքնաձիգ։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ